Tert.am-ը գրում է.

Երգիչ Պիեռ Նարցիսին հրաժեշտ տալու արարողությունը ուղեկցվում է սկանդալներով։ KP.ru–ն գրում է, որ երգչին վերջին հրաժեշտը տալու արարողությունը հունիսի 25–ից հետաձգվել է հունիսի 29–ին։

Այսօր առավոտյան ժամը 11։00–ին Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի դիահերձարանի ծիսակատարությունների սրահում նախատեսված է եղել վերջին հրաժեշտի արարողությունը, Պիեռի երկրպագուներն ու ընկերներն այցելել են նշված վայր, սակայն հայտնի է դարձել, որ կլինիկան երգչի մարմինը դուրս չի գրել։

 Երգչի գործընկերներն ու երկրպագուները սպասել են, որպեսզի իրենց թույլ տան մուտք գործել սրահ, սակայն տեղեկացվել են, որ կլինիկան դա թույլ չի տալիս։

Շատերը չեն հասկացել նաև երգչի նախկին կնոջ և մտերիմ ընկերոջ՝ Վալերիա Կալաչևայի բացակայության պատճառը, քանի որ երգչի նախկին կինն է նախատեսել հրաժեշտի միջոցառումը և հայտնել, որ մոր խնդրանքով երգչի մարմինը կամփոփվի հայրենի Կամերունում։

Պարզվել է, որ նախքան սգո միջոցառման մեկնարկը, Պիեռ Նարցիսի նախկին կինն ու դուստրը պարզել են, որ Կամերունի դեսպանատան կողմից բավարար թույլտվություն չկա երգչի դին կլինիկայից դուրս գրելու համար։ Նախկին կինը գնացել է զբաղվելու փաստաթղթային հարցերով։

Հանգուցյալի ընտանիքի պրոդյուսեր ու ընկեր Միլենա Դեյնեգայի պարզաբանմամբ՝ ընտանիքի անդամները փաստաթղթային հարցերն են կարգավորում, բացի այդ տեղեկացրել է, որ երգչին վերջին հրաժեշտը կարող են տալ չորեքշաբթի՝ նույն վայրում։

KP.ru-ի հետ զրույցում Միլենա Դեյնեգան կարծիք է հայտնել, որ Պիեռ Նարցիսին պետք է հուղարկավորեն Ռուսաստանում. «Երբ նրա մայրն ու քույրը գնան, ովքեր են ծաղիկներ դնելու նրա շիրիմին։ Պիեռն այստեղ է ապրել, այստեղ ընկերներ ունի, միակ դուստրը, ով կայցելի հոր գերեզմանին, այստեղ է»։

Պիեռի ընկերների խոսքով՝ Կամերունի ներկայացուցիչները պաշտպանում են երգչի մոր դիրքորոշումը, ով վախենում է, որ որդուն կարող են հուղարկավորել Մոսկվայում, այլ ոչ թե տանը, հենց այդ պատճառով էլ հրաժեշտի արարողությունը տեղի չի ունենում։ Տեղում նաև լուրեր են տարածվել, որ դեսպանատունը դին կլինիկայից տեղափոխել է։

Հիշեցնենք, որ 45 տարեկանում մահացել է Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզան, որը ծնվել էր Կամերունում։ Նա ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1990-ականների վերջից նա հանդես է եկել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈւՀԱ-ի թիմում։
Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա-2» նախագծի շնորհիվ, որի շրջանակում ներկայացրել է «Шоколадный заяц» երգը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել