Armenpress.am-ը գրում է.

Կիևը 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:

«Ուկրաինան Գերմանիայից մեկ միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա՝ պետության առաջնային ծախսերը հոգալու համար: Երեկ  դրամաշնորհային ֆինանսավորման նպատակով համաձայնագիր եմ ստորագրել Գերմանիայի կառավարության հետ»,-գրել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել