Tert.am-ը գրում է.

Վարշավայում գեյ շքերթի կազմակերպիչներն արգելել են «Հանուն ազատ Ռուսաստանի» ակտիվիստների շարասյանը մասնակցել շքերթին։ Այս մասին Facebook-ում հայտնել է լրագրող Ռենատ Դավլետգիլդեևը, գրում է lenta.ru-ն։ 

Դավլետգիլդեևը հրապարակել է «Հանուն ազատ Ռուսաստանի» կազմակերպության հիմնադիրների կոչը: Դրանում ասվում է, որ այս տարի լեհական շքերթը կազմակերպվել է ուկրաինական ԼԳԲՏ համայնքի` KyivPride-ի հետ, քանի որ ռազմական դրության պայմաններում Ուկրաինայի տարածքում շքերթներ անցկացնելն անվտանգ չէ։

Ուկրաինական կողմը պայմաններ է առաջադրել՝ շքերթին  չպետք է ցուցադրվեն Ռուսաստանի հետ կապված դրոշներ և կարգախոսներ։ Ռուսական ԼԳԲՏ կազմակերպությունը համաձայնել է սահմանափակումների մեծ մասի հետ։ Փորձելով փոխզիջում գտնել՝ կազմակերպության անդամները, ներառյալ ռուսները, ուկրաինացիները և լեհերը, առաջարկել են կարգախոսներ, որոնք ուղղված են եղել ոչ թե Ռուսաստանում ազատության համար պայքարին, այլ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության դեմ դիրքորոշում արտահայտելուն: Կազմակերպիչները նման զիջումների չեն գնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել