Armenpress.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը.այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Նրա խոսքով, գագաթնաժողովի աշխատանքային նիստերի շրջանակներում արտահերթ նիստը նվիրված կլինի Ուկրաինային։ «Նախագահ Զելենսկին կմասնակցի հենց այս հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով»,- պարզաբանել է իսպանացի նախարարը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1086678.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել