Tert.am-ը գրում է.

KyivPride ԼԳԲՏ համայնքը պահանջել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Strana.ua հրատարակության Telegram ալիքը։

Պատճառն այն է, որ ուկրաինացի քաղաքական գործչի հայտարարությունները վիրավորել են KyivPride-ի անդամներին։

«Ես նորմալ եմ վերաբերվում ԼԳԲՏ մարդկանց, բայց չափազանց կոշտ եմ ԼԳԲՏ քարոզչության նկատմամբ։ Որովհետև սա շեղման քարոզ է, նորմայից շեղում, որը կոնկրետ բացասական հետևանքներ է ունենում հասարակության համար»,- ասել էր Արեստովիչը։

Կազմակերպությունը հիշեցրել է, որ հարյուրավոր մարդիկ, որոնց Արեստովիչը բնորոշել է «շեղում ունեցող», պաշտպանում են Ուկրաինան ռազմաճակատում։

Արեստովիչն արձագանքել է իր հոմոֆոբ հայտարարությունների պատճառով հրաժարական պահանջին, գրում է kp.ua-ն։ Նա հրապարակել է կանացի կերպարով արխիվային լուսանկար՝ արված 2012 թվականին «Մի՛ վախեցիր, ես կողքիդ եմ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Արեստովիչը նկարահանվել է այդ ֆիլմում։

«ԼԳԲՏ համայնքը վրդովված է և խոսում է իմ հրաժարականի մասին, բայց նայեք այս լուսանկարին և կհասկանաք, թե ով պետք է իսկապես վրդովվի։ Ես պահանջում եմ հանդուրժողականություն»,- գրել է Արեստովիչը։

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել