ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով այսօր՝ հունիսի 21-ին աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ 

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր ՌաֆայելՊողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։

Ոստիկանության պաշտոնական էջում որպես Ապարանի ոստիկանապետ արդեն ներկայացված է Ռաֆայել Պողոսյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ռ. Պողոսյանը ոստիկանության հնաբնակներից է: Նա հանրապետության մի քանի ոստիկանության բաժինների պետ է աշխատել, ու այդ բաժիններում միշտ բարձր են եղել ոչ միայն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել