ադրբեջանի ամեն քնձխ հայտարարության մեր ՊՆ-ն շատ արագ արձագանքում ա: Առավոտ շուտ դրանք գրել են, իբր մենք կրակում ենք իրանց դիրքերին, կես ժամ չանցած ՀՀ ՊՆ-ն արագ գրում ա, որ սուտ է։
Համեմատության համար ասեմ, որ 3 օր առաջ նույն թշնամու կողմից սպանված ժամկետային Հրաչ Փիլիպոսյանի զոհվելուն առ այսօր ՊՆ-ն չի անդրադարձել, ոչ մի տող չի գրել միջադեպի մասին. ասես ոչ էտ զինվորը եղել է, ոչ էլ...
Խաղաղության պատրաստվող ոհմակի գործելաոճն ա՝ «մենք չենք կրակում, մեզ չեն կրակում», այնինչ իրականում, էտ կեղծ քարոզի տակ, իրական կյանքեր են խորտակվում, իրական ջահել տղերք են սպանվում, որոնք ՊՆ-ի համար գոյություն չեն ունեցել։ Իրանք տնից տանելու տերն էին, բայց ոչ վերադարձնելու։
Նոր Հայաստանում մարդկային կյանքն ամենաէժան բանն ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել