Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա  Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ:

Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Կամրջի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բացակայում են երկաթբետոնե  արգելապատնեշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել