Վարազը՝ կեղտաջրերում

Որոշ հաստակաշի խոզեր ահավոր տվայտվել են՝ կապված Նիգավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ, երբ, ըստ ԶԼՄ-ների, Նիկոլին հայհոյելու հետևանքով բռնկված բախման պատճառով գրանցվեց 2 զոհ ու մի քանի վիրավոր:

Ալեքսանյան Վահագն է խռխռացել պապլավոկների, մարտի1-երի, հոկտեմբերի 27-երի մասին՝ ընդդիմության վրա մատ թափ տալով ու բողոքելով, թե ինչպե՞ս են համարձակվում իրենց՝ «անբասիր» իշխանություններին համեմատել ընդդիմության հետ: Բախման պատճառը մեքենաներն են, իսկ ՔՊ-ական պատգամավորը ոչ մի կապ չունի դեպքի մասնակիցների հետ, առավել ևս՝ Նիկոլի անունը, և վե՛րջ:

Այն, որ ՔՊ-ականերն այսպես թե այնպես պետք է մերժեին սեփական մեղքը՝ կատարվածում, կանխատեսելի էր: Կանխատեսելի էր նաև այն, թե հատկապես ում բերանով կամ մռութով պետք է նույն քաղաքական ուժը փորձեր իր վրայից դեն նետել պատասխանատվության բեռը. սովորաբար խոսքային «պանոսի» վարպետ Ալեքսանյան Վահագին են վստահվում նմանօրինակ բաները, իսկ սա էլ մեծ ուրախությամբ կատարում է իր այդ առաքելությունը՝ դրա դիմաց հատուկ վերաբերմունքի արժանանալով:

Վահագն, իհարկե, լրիվ իր ոճի մեջ, փորձել է հերքել ԶԼՄ-ների տեղեկություններն ու քերել-մաքրել սեփական կուսակցի կեղտոտված անունն ու համբավը, բայց դա արել է առանձնակի ցինիզմով՝ նախահարձակ լինելով: Է՛լ Պապլավոկ, է՛լ Մարտի 1, է՛լ Հոկտեմբերի 27:

Սա, իհարկե, մտածված տակտիկա է՝ հաշվի առնելով Նիկոլի ու թիմի քաղաքական հետագծում սրանց դերն ու նշանակությունը, բայց Վահագի համար պրոբլեմն այն է, որ նման արդարացմամբ սա է՛լ ավելի խորն է թաղում սեփական թիմի արդարացման հույսերը: Ավելին՝ շոշափում է թեմաներ, որոնց տակից ոչ միայն ինքը, այլև շեֆը տակից դուրս գալ չի կարող:

4 տարի է՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, սալն էլ, ի՞նչն է ՔՊ-ին խանգարում, օրինակ, ամբողջութամբ բացահայտել Մարտի 1-ն ու նույն Հոկտեմբերի 27-ը: Եթե որոշ խոզեր ցայսօր պնդում են՝ նախկիններն են մեղավոր, ապա թեկուզ հանուն սեփական քաղաքական շահի ինչո՞ւ Նիկոլն ու վարազները չեն բացահայտում դեպքերի եղելությունը՝ պարզերես լինելով:

Պատասխանը պարզ է. սրանք հասկացել են, որ հանրության շրջանում կա մի հաստատուն ու միամիտ շերտ, որի վրա ազդում են տարիներով լսված, բայց այդպես էլ չապացուցված զրպարտանքները: Հիմա եթե վարազները խորանում ու բացահայտում են հայտնի իրադարձությունների խորքերն ու թեման փակում, ՔՊ-ն զրկվում է իր կարևոր մանիպուլյացիոն գործիքներից մեկից, իսկ հաստակաշի որոշ վարազեր էլ՝ սեփական ստատուսներում ինքնահաստատման մենաշնորհից, քանի որ բացահայտվելու է իրականության ու կեղծ քաղաքական լոզունգների, զրպարտանքների անհամատեղելիությունը:

Եվոււերմն՝ ինչո՞ւ վատնել սեփական քաղաքական կապիտալն, երբ այն կարելի է ստերով ու կարծրացած զրպարտանքներով անընդհատ սնել, սնել ու թավալ գալ կեղտաջրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել