ArmLur.am-ը գրում է․

Այսօր. Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Մինչ կժամանեին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ, 2-րդ վաշտի պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Էդգար Սաֆարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետքերը չվերանան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները գտել են կնոջը դանակահարած տղամարդուն, եւ նա հիմա ոստիկանությունում է: Նա իրավապաներին հայտնել է, որ իր նախկին կինն է, ու իրենք անհաշտ են: Այդ անհաշտությունն էլ դարձել է կնոջը դանակահարելու պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել