Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարն ու Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Համլետ Հ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Hyundai-ի վարորդն ու նրա ուղևոր, Շիրակի արզի բնակիչ, 27-ամյա  Դավիթ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել