Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող փորձով բարձրացրեց 170 կգ, իսկ հրում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց միայն 201 կգ, չկարողանալով բարձրացնել 210 կգ:Երկամարտի 371 կգ արդյունքով Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդ ԴավիթՀովհաննիսյանը  դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը բավարարվեց միայն արծաթե մեդալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել