Նիկոլից նիկոլը

Պարբերաբար Նիկոլից ավելի նիկոլ թվալ փորձող Պապոյան Գևորը Դեմիրճյան փողոցում կատարված տեռորի միակ պատասխանատու է հռչակել «իրեն ընդդիմադիր հռչակած ագրեսիվ զանգվածին», ինչպես նաև ընդդիմությանը՝ տեղի ունեցածը մեկնաբանելով որպես ընդդիմության անճարակության հետևանք:

Պապոյան Գևորն, իհարկե, միակը չէ ՔՊ-ականներից, որ շտապել է վերադասին ապացուցել իր պիտանելիությունը, սակայն այստեղ ուշագրավը ոչ թե Գևորի ինքնակայացման անարդյունավետ ջանքերն են, այլ այն շեշտադրումը, որով փորձել է սեփական մեկնաբանությունը հնարավորինս նիկոլահաճո դարձնել:

Բանն այն է, որ Պապոյան Գևորի շեֆությունը ժամանակին՝ 2008-ի մարտի 1-ին, բարիկադների հակառակ կողմում էր, և ինքն էր հանդիսանում ընդդիմություն ու 10 տարի շարունակ պնդում, որ մարտի 1-ի բախումների միակ մեղավորը ժամանակի իշխանություններն են հանդիսացել. ով իշխանություն է, նա է կրում ամեն ինչի համար պատասխանատվություն:

Հիմա կարծես Պապոյան Գևորը տրամագծորեն հակառակն է պնդում՝ ամբողջական մեղքը բարդելով ընդդիմության ու ժողովրդի վրա ու արդարացնելով աննախադեպ բռնության աղբյուր դարձած ոստիկանական ուժերին, որ տվյալ դեպքում Նիկոլի ներկայացուցիչներն էին՝ փողոցում:

Ասել կուզի՝ գործ ունենք պապոյանական երկակի ստանդարտների հետ, երբ որպես չարի ու բարու, ստի ու ճշմարտության միակ չափանիշ դառնում է Նիկոլի քաղաքական շահը. բարին այն է, ինչ ձեռնտու է Նիկոլին, չարն էլ Նիկոլի շահերից չբխողն է:

Փաստն այն է, որ Նիկոլն ինքն է իր դատավճիռը 10 տարի շարունակ կայացրել, իսկ ՔՊ-ականների խղճուկ փորձերը՝ շեֆին «ջրից չոր դուրս բերելու», տալու են հակառակ արդյունքը՝ վերջնականապես բացահայտելով նիկոլական քաղաքական խմբակի անբարո դեմքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել