Ազգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանակվել:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի: Այդ մասին MediaHub․am-ի հետ զրույցում ասել է «Հայերնիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի», - նշել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ եթե այս շարժումը հաջողության չհասնի, ինքը չի վերադառնա խորհրդարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել