ՔՊ-ական Պապոյան Գևորը ՄԻՊ-ին գանգատվել է, թե երեխաներին քաղաքականապես շահագործում են ընդդեմ իշխանությունների: Պապոյանը, մասնավորապես, վկայակոչել է Ստեփանակերտում նկարահանված հայտնի տեսահոլովակը, որտեղ երևում է, թե ինչպես է ուսուցչուհին, հայրենասիրական կոչերին զուգահեռ, Նիկոլին մեղադրում դավաճանության համար: Պապոյանը շեշտել է, թե եթե ինքը ծնող լիներ, ու իր երեխային այդ կերպ օգտագործեին, դատի կտար:

Թե ինչու է կրկին անգամ վերհիշել Գևորը Ստեփանակերտի դեպքն ու մրմռացել, դժվար չէ կռահել: Թեման արդիականացել է՝ կապված, ըստ երևույթին, օրերս կառավարության մասնաշենքերից մեկի դիմաց ընդդիմության իրականացրած ակցիայի ընթացքում ոստիկանական զորքերի կողմից նաև անչափահասների հանդեպ կիրառված բռնի ուժի հետ՝ երևույթ, որ հարիր է թերևս միայն բացարձակ բռնապետությանը:

Հիմա Գևորն իր կարճ խելքով ուզում է սլաքներն ուղղել հակառակ կողմ՝ իբր դատապարտելով ընդդիմադիր մեծերի կողմից երեխաներին քաղաքական նպատակներով «օգտագոծելը»:

Սա, իհարկե, նոնսենս է, քանի որ թեմայի շուրջ մանիպուլյացիաներ է փորձում անել մի ուժի ներկայացուցիչ, որի քաղաքական ակցիաներին տարիներ առաջ, երբ փողոց էին փակում, մասնակցում էին բազմաթիվ անչափահասներ ու երեխաներ: Այն ժամանակվա ընդդիմադիր ցուցարարները չէին վարանում ու երեխանրին էին օգտագործում՝ այս կամ այն մայրուղին, ճանապարհն ու փողոցը փակելու համար՝ հասկանալով, որ ոստիկաններն ուժ չեն կիրառի անչափահասների նկատմամբ, և չէին էլ կիրառում, ինչի արդյունքում է նաև, որ Նիկոլին հաջողվեց վերցնել իշխանությունը:

Այնինչ հիմա, երբ զոհվածների երեխաներն ու հարազատներն են իրենց բողոքի ձայնը բարձրացնում, Նիկոլի ոստիկանական ուժերը չեն վարանում ամենաբռնի մեթոդներով ճնշել ու հալածել:

Ա՛յ սրա պատասխանը պետք է տա Պապոյան Գևորը, ոչ թե ընկնի արցախցի երեխաների հետևից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել