Սևանի 4-րդ դպրոցում անցկացված բաց դասը Ադրբեջանի գովազդի վերածած ուսուցչուհու ազգականուհին՝ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, մեկնաբանելով հանրության շրջանում հակասական արձագանքների արժանացած դեպքը, հայտարարել է, թե վատ բան չի տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց (ազերիների) դրոշի, ազգային առանձնահատկությունների, պատմության, պատմական հարաբերությունների ու նաև խոհանոցի վերաբերյալ տեղեկություն: Իր այս դիրքորոշումը ՄԻՊ-ը պատճառաբանել էր այն միջավայրի մասին պատկերացում կազմելու կարևորությամբ, որտեղ երեխան ապրում է:

Փաստորեն՝ Սևանի դպրոցում կատարվածը չպետք է համարել մասնավոր դեպք կամ թյուրիմածություն. գաղափարը միանգամայն իշխանահաճո է՝ հարստացված «խաղաղության դարաշարջանի» ուրույն տարրերով:

Իսկ թե ինչու Գրիգորյան Քրիստինեն ոչ մի վատ բան չի տեսնում փաստացի ֆաշիստական պետության՝ հայ մանուկների շրջանում իրականացված գովազդում, երկար-բարակ բացատրելն անիմաստ է: Ամեն ինչ պարզ է. դա տեղավորվում է նոր Հայաստանի նոր արտաքին քաղաքականության դոկտրինի տրամաբանության շրջանակներում, երբ թշնամիները հռչակվում են՝ բարեկամներ, բնական դաշնակիցներն էլ թշնամացվում են: Ընդ որում՝ սա՝ մի դեպքում, երբ «բարեկամ» հռչակվող թշնամի երկրում հայ երեխա սպանելուն կողմ են արտահայտվում հասարակության բոլոր անդամները (այդ մասին մի հայտնի բլոգերական հարցում կար արված): Արժի՞ թվարկել այն արմենաֆոբ երևույթների անվերջանալի շարանը, որով Ալիևը շարունակում է կերակրել իր հասարակությանը:

Փաստն այն է, որ Հայաստանում չկա երկրին սպառնացող մարտահրավերներին ու վտանգներին ադեկվատ իշխանություն: Նույն ՄԻՊ-ն, օրինակ, փոխարենն Ադրբեջանի դրոշի կամ խոհանոցի թասիբին կանգնելու, լավ կաներ՝ մանրամասներ հաղորդեր Ադրբեջանում հայ գերիների վիճակից. ե՞րբ են վերադանալու տուն ու քանիսը:

Բայց դա ինչ թեմայա, որ մի հատել էլ շեղվեն բուն օրակարգից…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել