Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներմուծման էմբարգոյի շուրջ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ անցկացվել է Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։

«ԵՄ ռուսական նավթի արտահանումն արգելելու մասին համաձայնագիր: Այն ներառում է Ռուսաստանից ներմուծվող նավթի ավելի քան երկու երրորդը, ինչը կրճատում է Ռուսաստանի ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը: Առավելագույն ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար», - գրել է նա Twitter-ում։

Բացի այդ, Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է, մասնավորապես, «Սբերբանկ»-ի անջատումը միջազգային ֆինանսական հաղորդագրությունների SWIFT համակարգից և ԵՄ-ում Ռուսաստանի երեք պետական ԶԼՄ-ի հեռարձակման արգելք, ասել է Միշելը։ 

Ինչպես Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը, սա քաղաքական որոշում է, որին պետք է հետևի տեխնիկական ընթացակարգ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել