Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ «Դիմադրության» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց. Ոստիկանները ուժ կիրառելով փորձում էին թույլ չտալ ցուցարարներին մուտք գործել շենք: Այդ ընթացքում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ: Մասնավորախպես, ոստիկաններից մեկը հետեւից կողմից ձեռքով սեղմում էր պատգմավորի վիզը՝ խեղդելով նրան:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք:  Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:

Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշոց սկսեց, որի հետեւանքով երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ոստիկանները նրան գրկած դուրս բերեցին հրմշտոցի վայրից: Հրմտոցի հետեւանքով վնասվել էր նաեւ ցուցարարներից մեկի ոտքը:

Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухеВозможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухеMay be an image of 4 people, people standing, outdoors and crowd

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել