Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երթ են անում Ամիրյան-Մաշտոցի պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ հանրահավաքը շարունակելու։

«Որևէ բան ինքնանպատակ կերպով չենք անում, ինչ պետք էր, մի բան ավել արել ենք, կեցցեք, ձեր ցավը տանեմ»-ասաց նա։

Հիշեցնենք, որ 16։00-ին Ֆրանսիայի հրապարակից «դիմադրություն» շարժման մեկնարկած երթը հասնելով Հանրապետության հրապարակ, հանդիպեց ոստիկանական պատի։ Ոստիկանությունը թույլ չէր տալիս քաղաքացիներին մոտենալ կառավարության շենքին։

Մինչ ԱԺ պատգամավորները բանակցում էին ոստիկանության հետ, հավաքի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական պատը և մոտեցան կառավարության շենքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել