Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս շենքը չի սպասարկում հայկական կողմի շահերը։

Այս մասին այսօր Արտաքին գործերի նախարարության մոտ ասաց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«ԱԳՆ–ն դարձրել են հակահայկական կառույց, այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»։

Ոստիկանության ծառայողները փորձեցին նրանց արգելել մոտենալ ԱԳ նախարարության շենքին, սակայն ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը։

«Նիկոլ, դավաճան»,«առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով ցուցարարները շարունակում են շրջափակված պահել ԱԳՆ շենքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել