Սիմոնյան Ալենից հետո Երևանի գազանանոց է շտապել «խելքի շտեմարան» Քերոբյան Վահանը՝ յուր հարազատներով՝ վոյաժը վերնագրելով «Երեկ գնացել էինք գազանանոց»:

Երկրի խորտակվելուն զուգահեռ, փաստորեն, մեծանում է հայրենի բարձրաստիճանների փիառվելու մոլուցքը: Ընդ որում՝ այն ստանում է հնարավորինս մասշտաբային բնույթ՝ ընդգրկելով նաև ընտանքիք անդամներին: Ենթադրելի է, որ ՔՊ-ականները, հավատարիմ իրենց «ժողովրդավար» բնույթին, այս տրյուկները փոխառում են արևմտյան լիդերներից՝ իբր ազգի աչքին յուրային թվալու գաղտնի մարմանջով. կարծում են՝ հենց դա է, որ պետք է մեծացնի ՔՊ-ի ժողովրդականության մակարդակը հայ հանրության աչքում՝ ստվերելով ներքին ու արտաքին սարսափելի մարտահրավերներն ու դրանց համարժեք պատասխան տալու Նիկոլի թիմի անկարողությունը:

Այնինչ միանշանակ է, որ նման հնարքները ոչ թե ավելացնում, այլ պակասեցնում են ՔՊ-ականների վարկը. դժբախ ժողովրդի ֆոնին ցուցադրելով սեփական երջանկությունը՝ ՔՊ-ականներն է՛լ ավելի են խորացնում իրենց ու հասարակության միջև առկա անդունդը:

Մինչդեռ լավագույն «PR» կարող էր լինել երկրում իրական առաջընթացն ու Քերոբյանի՝ մի քիչ խելք հավաքելը, որն, իհարկե, անհույս հույս է, ուստի՝ մնում է մյուս տարբերակը՝ պարբեաբար ՔՊ-ականների հաճելի կյանքից հրապարակվող կադրերի «վայելքը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել