ՔՊ-ական Եղոյան Արմանը, փորձելով արդարացնել Նիկոլի կողմից ՌԴ նախագահ Պուտինի հայտնի առաջարկի մերժումը, երբ Պուտինն առաջարկել էր կանգնեցնել պատերազմը՝ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով այն դեպքում, երբ այլևս ակնհայտ էր, որ հայկական բանակը պարտվում է, հայտարարել է, թե չեն համաձայնվել, քանի որ այդ պարագայում Շուշին դառնալու էր ադրբեջանական քաղաք, և այնտեղ հայ չէր մնալու: «Իշխանություն ասվածը էդ բանը չի, է՛, պաշտոնի վկայականը չի, որ ցույց ես տալիս, ասում ես՝ ես ունեմ իշխանություն էստեղ. իրական ազդեցություննա՝ սոցիումի վրա: Իրական դուրս ես գալիս փողոց, բոլորն ադրբեջանից են քո առաջ, դու ի՞նչ իշխանություն ունես…»,-սեփական աշխարհընկալման առանձնահատկություններով է կիսվել ՔՊ-ական ԵՂՈյանը:

ԵՂՈյանի տրամաբանությունը հիրավի «անզուգական» է: Ա՛յ, որ, շատ չէ, մի 3-4 հոգի էլ նրա նման գործիչ ունենար Հայաստանը, է՛լ մտածելու տեղ չէր լինի. խեղճ ժողովուրդը մի քիչ կապրեր, Հայաստանն էլ ժամանակի հետ քիչ-քիչ ծովից՝ ծով կդառնար…

Հիմա հարց՝ ողջ Չեչնիան, օրինակ, հիմնականում բնակեցված է չեչեններով, Ուդմուրտիան էլ՝ ուդմուրտներով, Գլենդելում էլ անգլոսաքսերից շատ հայեր ու «մեքսիկներ» են ապրում, հիմա դրանք ո՛չ Ռուսաստան են, ո՛չ էլ Ամերիկա՞: Այսինքն՝ աշխարհում այս կամ այն տեղանքի պատկանելիությունը որոշվում է դրանում ապրող մարդկանց ազգությա՞մբ…

Ի՞նչ խնդիր էր լուծում Նիկոլը՝ մերժելով Պուտինին մի փուլում, երբ հայերի դեմ պրակտիկորեն ձևավորվել էր միջազգային կոալիցիա, չլինի՞ թե հույսը ՆԱՏՕ-ն էր: Թե՞ խնդիրը հայկական բանակի ջախջախումն էր, որ Էրդողանը գոհ մնա:

Ինչպես դասականն էր հարց բարձրացրել, մենք՝ հայերս, ֆաշի՞ստ ենք: Չէ՞ր կարելի Շուշին թողել հայերի վերահսկողոթյան տակ, թեկուզ մի քանի հազար ադրբեջանցի էլ վերադառնար, եթե, իհարկե, ընդհանրապես վերադառնար՝ ապրելով հայի իշխանության տակ մոտավորապես այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ արցախահայերը՝ թուրքի իշխանության տակ: Իսկ գուցե թուրքը Շուշին պետք է հենց զենքո՞վ գրավեր, որ այնտեղ վերադարձող փախստականներն ապրեին հենց ադբեջանական իշխանությունների հովանու տակ, որ ճնշված հոգեվիճակում չհայտնվեին՝ ԱՀ-ի դրոշը տեսնելով:

Աբսուրդ է ուղղակի…

Ինչ վեաբերում է Եղոյանի պատկեացումներին՝ իշխանություն ունենալ-չունենալու մասին, ապա նա ակնհայտորեն պադնոշկա է տալիս սեփական կուսակցապետին՝ ակամա դառնալով նրա քաղաքական թշնամին. Նիկոլն, ուրեմն, Հայաստանում իշխանություն չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել