Tert.am-ը գրում է.

«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության հարցում իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ իրենց պատկերացումները։

«Մեր կարծիքով` ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ավելի ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ոչ խոցելի դիրքերից։ Մենք ունենք իրական արժանապատվության հասնելու մեր մոտեցումները»,– նշեց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց` պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է զերծ մնալ վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումն ու հստակեցումը։

Ըստ Սաղաթելյանի, պետք է ձևավորել անվտանգային մթնոլորտ, որը ռազմավարական դաշնակից և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար կանխատեսելի ու ընկալելի կլինի նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում, անվտանգային և արդյունավետ հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել