Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի կառավարությունը հատուկ շտաբ է ստեղծել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների վերականգնման համար։  Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։

 «Կա վերականգնման աշխատանքների ժամանակացույց, մենք ստեղծել ենք հատուկ շտաբ, որը ներառում է բոլոր շահագրգիռ մարմինները»,- ասել է Խուսնուլինը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։  Փոխվարչապետի խոսքով, ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում այժմ գտնվում են ռուս մասնագետները, որոնք գնահատում են աշխատանքի պահանջվող ծավալը։

 «Մենք կկառուցենք և կվերականգնենք բոլոր ճանապարհները, ավերված բնակարանները: Միջոցառումների երկրորդ փաթեթը տնտեսության վերականգնումն է: Մենք մի շարք միջոցառումներ ենք պատրաստել, որպեսզի հնարավորինս շուտ վերսկսենք տնտեսությունը, ստեղծենք ֆինանսական համակարգը»,- ասել է Խուսնուլինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել