Tert.am-ը գրում է.

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի, և օրը հանրահավաքով չի ամփոփի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Հաշվի առնելով եղանակային պայմանները այսօրվա հանրահավաքը չի կայանա։ Հանդիպում ենք վաղը 18։00–ին՝ Ֆրանսիայի հրապարակում։ Վաղը՝ 18:00—ին՝ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ, կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի ներկայաությունը  Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին։  Մայիսի 22–ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնում է Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպման։

Մասնակցելով վաղվա հանրահավաքին դուք ոչ եք ասում կապիտուլյանտին, դուք դրանով հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու,  Հայաստանի հանրապետությունը ներկայացնելու»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ վաղվա հանրահավաքին շատ մանրամասն կներկայացնեն նաև իրենց պատկերացումները, սկզբունքները ու տեսակետը Արցախյան հիմնախնդրի ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել