Մենք միշտ միասին ենք, թե՛ լավ, թե՛ դժվարի ժամանակներում, և Ղարաբաղի երկրորդ պատերազմը մեկ անգամ ևս ցույց տվեց դա ամբողջ աշխարհին։

Այս մասին, ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պատերազմի առաջին ժամերին մինչև վերջին օրը իմ եղբայրը  մեզ հետ էր, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ էր։ Պատերազմի առաջին օրը իմ եղբայր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի արտաբերած խոսքերը՝ «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է», շատերի համար լուրջ ազդակ էր։ 

Մինչև պատերազմի վերջին րոպեն, քանի դեռ Շուշիում չէր բարձրացել Ադրբեջանի դրոշը, Թուրքիան աջակցում էր մեզ, մեր պաշտպանն էր»,- հայտարարել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել