Շպիոն Անդոնը

Քոչարյան Անդոնն ընդդիմությանը հրապարակայնորեն մեղադրել է 1000 դրամով ուսանողներին «վերբովկա անելու» համար ու հայտարարել՝ երիտասարդն, եթե 1000 դրամով վաճավում է, ուրեմն՝ ավելի մեծ գումարով հաստատ կվաճառվի՝ մատնանշելով վերջին շրջանում երկրի ուժային կառույցներում գործակալների հայտնաբերման փաստը ու ասելով, թե մարդուն չի կարելի գնել:

Թե կոնկրետ որքանով է հիմնավոր Անդոնի մեղադրանքը՝ կապված ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքի հետ՝ նկատի ունենալով սեփական արշինով բոլորին չափելու մոլուցքը, թերևս իրավապահների պարզելիքն է, բայց այն, որ կոնկրետ «վերբովկաներից» խոսում է հենց Անդոնը՝ ձեռքի հետ էլ դաստիարակչական հաթաթաներ տալով, ուղղակի զավեշտալի է. միայն Միրզոյան Արարատի (Արաբատի) կամ պարզապես «Ω»-ի հետ կապված հայտնի շպիոնական պատմությունը բավական է՝ անդոնների լափառոշ բերանը կողպելու համար: ՔՊ-ում բազմաթիվ են թուրքին ոչ թե 1000 դրամով, այլ բացարձակ անվճար հիմքունքներով ծառայողներները՝ սկսած ասենք ձու ներկողի տղայից մինչև մարիակարապետյաններ ու արփիդավոյաններ: Բայց գլխավոր ծառան, իհարկե գռզոները, վիգենները, անդոններն ու գուգոներն են. սրանց իրենցով անելու համար թուրքերը հաստատ լուրջ փողեր են ընկել: Ձյաձյաներին 1000 դրամով չես խաբի. ջահելական էնտուզիազմն է՛լ չկա, ևուրեմն՝ կարիք կա հավելյալ ստիմուլի:

Բայց գլխավորն կաշառակերն, իհարկե, Նիկոլն է՝ ասենք 5 մլրդ-ի չափով: Մարդը գումարի դիմաց վերցրել-ծախել է Արցախը՝ նախապես Աննայի շուրթերով հրավիրելով Մեհրիբանին Շուշի՝ թեյելու:
Ինչ վերաբերում է կոնկրետ ուժային կառույցներում պարբերաբար հայտնաբերվող լրտեսական խմբերին, ապա փաստն այն է, որ դրանք գործել են հենց Նիկոլի իշխանության օրոք, իսկ Անդոնի այն թաքուն հույսը, թե պետական դավաճանությունը սրանց վզով անելով՝ հնարավոր կդառնա Նիկոլին պարզերես անել, բացարձակ սին է. պատասխան են տալու բոլորը՝ նիկոլաանդոյական վերնախավից մինչև մանր-մունր շպիոն օնիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել