Tert.am Life-ը գրում է․

Օրեր առաջ երգչուհի Նանուլը 3 տարի դադարից հետո ներկայացրել է «Play tur» երգը և տեսահոլովակը, որն արդեն ունի 904 հազար դիտում: Տեսահոլովակի շուրջ ծավալվեցին մի շարք քննադատություններ և մեկնաբանություններ և Tert.am Life-ի հետ զրույցում Նանուլի մենեջեր Լիլինան խոսել է տեսահոլովակի և երգի հաջողության, հետագա ծրագրերի և նման քննադատությունների հետ կապված նրանց վերաբերմունքին:
«Այս քննադատություններին մենք արդեն սկսել ենք նորմալ վերաբերվել: Երբ Նանուլը դեռ 3.5 տարեկան էր Վիկան պատասխանում էր՝ երբ կտեսնեք երեխային առօրյայում շպարով այդ ժամանակ էլ հանգիստ կարող եք քննադատել: Այս դեպքում կապ չունի, որ նա 12 տարեկան է, Նանուլը բեմում արտիստ է»,- ասաց մենեջերը:


Նա հավելեց, որ տեսահոլովակում կերպարը պետք է տարբերվի իրական կյանքի կերպարից:
«Իհարկե տեսահոլովակի նրա կերպարը և առօրյայում պետք է տարբեր լինեն: Երգի մասին շատ դրական արձագանքներ ենք ստացել: Նորմալ է, երբ գործն այդքան հետաքրքրություն է առաջացնում նաև պետք է լինի քննադատություն: Ներկայացրել ենք հոլովակ, որտեղ դպրոցականը ընդմիջման ժամին ընկնում է երազանքների գիրկը»,- նշեց նա:
Արդյունքների և դրական խոսքերի մասին խոսելիս Լիլինան շեշտեց, որ ի սկզբանե ունեցել են մեծ ակնկալիքներ:
«Ակնկալիքները միշտ բարձր են, քանի որ Նանուլի դեպքում միշտ էլ շատ են եղել դիտումները, չնայած 3 տարվա դադարի, հաշված օրերի ընթացքում դիտումները գերազանցում են 900 հազարը: Կարծում եմ, որ 12 օրում կլրանա 1 միլիոն դիտումը, իսկ դա Հայաստանում մեծ արդյունք է, ինչի համար էլ շնորհակալ ենք բոլորից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել