Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ Կադաստրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին և տղամարդ հետիոտների:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել