Hraparak.am-ը գրում է.

Պայքարը շարունակվում է, հոգնել չկա։ Լավ եղեք, պինդ եղեք։ Անպայման հաղթելու ենք, ժողովուրդ ջան։ Հենց այս երթերով է, որ կարողանում ենք ցույց տալ, որ չենք հանձնվում, պայքարելու ենք մինչև վերջ։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության չորս երթերից մեկի ավարտին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ի՞նչ, ուզում են վախեցնե՞լ մեզ, չեն կարողանալու։ Ուզո՞ւմ են ինքնահաստատվել, դա էլ է դժվար,  շատ ժամանակ չի մնացել։ Եկեք ծափահարենք բոլոր այն մարդկանց, որոնք ոտքի են կանգնել, պայքարում են , մյուսներին էլ  կոչ անենք միանալ մեզ։ Հայաստան, ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի, հոգնել չկա։ Լավ եղեք, պինդ եղեք։ Անպայման հաղթելու ենք»,- նշեց Վանեցյանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել