Համաժողովրդական շարժման մասին, «նիկոլականներն» ու ազերիները, ֆեյսբուքյան մեկնաբանություններում լրիվ նույն տեքստերն են գրում:
Ազերիները գիտակցված վախենում են Հայաստանում ազգային ոգու զարթոնքից: Նրանք գիտեն, որ իրենց լավագույն բարեկամն ու կամակատարը Նիկոլն է, դրա համար կոշտ քննադատում են ընդդեմ Նիկոլի ու հանուն Արցախի և Հայաստանի սկիզբ առած համաժողովրդական շարժումը:
Ինձ ուրախացնում և ոգևորում է թուրքերի անհանգստությունը:
Իսկ «նիկոլականների» ֆեյսբուքյան քննադատությունները պետք է պարզապես անտեսել: Նրանք մոլորյալ կամ հարկադրյալ կերպով մեզ քննադատող մեր հայրենակիցներն են, ովքեր իշխանափոխությունից հետո, միայն շնորհակալ են լինելու:
Կարևոր է մեկ բան. շարժումը համառ, հաստատուն և ծանրակշիռ քայերով շարժվում է դեպի համազգային նպատակների իրականացումը: Այն նոր շունչ, ապրելու հույս ու ապագայի հավատ է բերելու հայոց աշխարհին:
Մեր պայքարն արդար է, և ինքնիշխան, խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ ապրելու պայքարում`հայ ժողովուրդը հաղթում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել