Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։  Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը՝ նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել