ԱՄՆ նախագահ Բայդենը մտադիր է երկուշաբթի՝ մայիսի 9-ին, ստորագրել Ուկրաինայի համար «Լենդ լիզի մասին» օրենքը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։

Ուկրաինայի համար «Լենդ լիզի մասին» օրենքը պետք է պարզեցնի երկրին ռազմական օգնության տրամադրումը: Որոշումն արդեն հավանության է արժանացել Կոնգրեսի երկու պալատների կողմից: Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացրել էր Տեխասի սենատոր Ջոն Քորնինը դեռ հունվարին։

«Լենդ լիզի» պրակտիկան լայնորեն հայտնի է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները, մասամբ փոխադարձ հիմունքներով, զենք և ռազմավարական նյութեր սկսեց մատակարարել հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցներին, ներառյալ Խորհրդային Միությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել