Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հնագույն նշանակությունն աշխարհում։ Այս մասին նա հայտարարել է Die bundesregierung-ին տված հարցազրույցում։

Կանցլերի խոսքով՝ «Պուտինի քաղաքականությունը իմպերիալիստական է»։

«Նա Ռուսաստանի հարևաններին համարում է հետնաբակ և ցանկանում է ընդլայնել իր տարածքը և ուժ կիրառել սահմանները տեղափոխելու համար», - ասել է Շոլցը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահը մոլեգնած փորձում է վերականգնել Ռուսաստանի հնագույն նշանակությունն աշխարհի համար։

«Մեր բոլորի նպատակն է, որ նա չկատարի իր ծրագիրը, և Ուկրաինան կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - հորդորել է Շոլցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել