Tert.am-ը գրում է.

Վաղը առավոտից սկսվում են անհնազանդության բողոքի ակցիաները։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ հրաժարականի այդ պահանջը հնչեցնելուց հետո Ազգային ժողովի շենքի մոտ գնալու նպատակն էր Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասելը, որ նա լեգիտիմ չէ, իսկ խորհրդարանի շենքը գրավելու նպատակ չկար։

Սաղաթելյանը նաև ասել է, թե ինչու խորհրդարանի շենքը «չգրավվեց»։

«Այդ շենքի մեջ իշխանություն չկա։ Իշխանությունը փողոցում է, մեր ձեռքին է։ Այդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2 000 ոստիկան։ Նիկոլը կրկին արյուն է ուզում։ Կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի՛ լինելու։ Մենք նրան պետք է հեռացնենք առանց արյան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել