Խաչատրյան Վիգենը շարունակում է Նիկոլի առաջ դենշիկություն անել՝ ի ցույց դնելով սեփական հոգում քողարկված ողջ կեղտը: Սա ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել, և պատահական չէ, որ այդ բառը կրող կուսակցությունն է էս ամեն ինչը ղեկավարում: «Հեղափոխականությունն իր հետ բերում է տգիտություն, ցինիզմ, լկտիություն, ոչ մի լավ բան չի բերում այդ քողարկված հեղափոխականությունը: Իրական հեղափոխությունը լավ բան է, որ ցանկալի չի, բայց երբեմն տեղի է ունենում»,-հայտարարել է Վիգենը՝ խոստանալով օրենքի ուժով պայքար մղել փողոցի դեմ:

Թե ում է ակնարկում իր խոսքում այս զառամյալը, իհարկե, հասկանալի է, բայց ուշագրավն այստեղ այն բնութագրիչներն են, որոնք շռայլել է Խաչատրյան Վիգենն իր խոսքում:
Տգիտությունը, ցինիզմն ու լկտիությունը Հայաստանի հասարակության մի զգալի հատվածին հատուկ դարձավ այն օրվանից, երբ քողարկված հեղափոխական Նիկոլը փորձեց շրջել հայոց պատմության վերջին էջը: Փողոցում քողարկված ոչ մի ուժ այսօր չկա. բոլորի գործունեությունն ու դրա արդյունքները հանրության առջև են: Այդ 2018-ին էր, որ ներկայանալով ազատարարի կեղծ կերպարող՝ թրքահպատակ վիգենները հօդս ցնդեցրեցին հայոց պետականությունն ու դարձրեցին մասխարա՝ իրենք լինելով այդպիսին երկար ժամանակ:

Ընդդիմությանը կամ դրա գործունեությունը որակելիս բացառապես ալիևյան բառամթերքից օգտվող այս ծեր ծաղրածուն չի ուզում հասկանալ, որ իր ու իր նմանների վերջը ոչ թե մոտ է, այլ արդեն հասել է: Խոսում է օրենքների մասին, փողոցը դրանց շրջանակներում իշխանություններին հնազանդեցնելու և այլն՝ անտեսելով քաղաքական օրինաչափությունները:

Հայաստանում կրկնվում է 2018-ի պատմությունը՝ պատմություն, որը պետք է չլիներ, բայց եղավ, որը պետք է բացառվեր, բայց տեղի ունեցավ:

Ժողովրդավարությամբ քողարկված, բայց Հայաստանում թուրքական օրակարգ առաջ բրդող վիգենների, գռզոների, անդոնների և այլոց քաղաքական ուժը հայոց պատմության մեջ ամենամեծ ավերը բերած արհավիրքն է երկրի գլխին, որի արագ ու անարյուն լուծարումը բխում է բացառապես բոլորի կենսական շահերից:

Բանը բանից անցել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել