Թուրքիայի ու թուրքերի հանդեպ բնավ ոչ անտարբեր վերաբերմունք ունեցող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը ԱԺ ամբիոնից փաստացի նախկին իշխանություններին է մեղադրել՝ իրենց իշխանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման հրահանգ իջեցնելու համար. հայտարարել է՝ ոստիկանական ավտոմեքենաներն, ամեն ինչը ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ ներկայիս ընդդիմությունը այն ժամանակ որպես իշխանություն դա հարիր է համարել: Միաժամանակ Վարդանյանը մեղադրել է ընդդիմությանը՝ խորհրդարանում իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու համար:

Ֆանտաստիկ է ՔՊ-ականների մտքի թռիչքը՝ ճիշտ է՝ միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ինքնաարդարացման ու նախկիններին շառով տալու մասին: Ահավասիկ մի թարմ օրինակ: Վարդանյանի խոսքերը հիշեցնում են 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության մասին իշխանական զրպարտիչ լոլոների բովանդակությունը՝ ուղղակի պրոյեկտված ներքաղաքական իրավիճակի վրա:

Երբ իշխանությունները ոստիկանական համակարգը կարգի էին բերում ու լրացնում բացն, անում էին դա՝ ոստիկաններին արտոնելու բիրտ, անհամաչափ ուժ կիրառել սեփական հայրենիքն ինչ-որ կերպ թուրքի ճիրաններից ազատել փորձող հայերի նկատմա՞մբ, թե՞ նպատակ ունեին՝ պաշտպանելու երկիրը ներքին թուրքից, ինչը, ցավոք, չստացվեց, և Նիկոլին հաջողվեց վերցնել իշխանությունը: Ախր ցինիզմն էլ պետք է մի քիչ բարոյական լինի, ախր սե՞նց:

Վլադիմիր Վարդանյանի աչքն այդպես էլ տնկած է մնալու ընդդիմության՝ դեպի խորհրդարան տանող ճանապարհին, քանի որ այլևս ժողովրդի «աչքի փուշը» դարձած իշխանությունների հետ որևիցե երկխոսություն վարելու իմաստ չկա: Նիկոլը հեռացվելու է իր կառավարական կաբինետից ու դուրս է շպրտվելու փողոց. դա է պահանջում հայրենիքի կենսական շահը, դա է պահանջում այդ շահի միակ շահառու ժողովուրդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել