Tert.am-ը գրում է.
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնում է, որ ինքը վստահ է՝ ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը և այսօր 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։
Վանեցյանը հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։
«Ոստիիկանությունը փորձում է կասեցնել մեր պայքարը, բիրտ ուժ կիրառել, բայց չի հաջողվի, մենք ուժեղ ենք ու անպայման հաջողելու ենք, ևս մեկ անգամ խնդրում եմ սադրանքների չտրվել», - ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/05/03/Arthur-vanetsyan/3796981
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել