Tert.am-ը գրում է.

ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը միացան ցուցարարներին։ Ակցիայի մասնակիցները ողջունեցին իրենց միացած ուսանողներին։

ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի բակում հավաքված էին նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր փակել էին համալսարանի մուտքը։ Փակ էր նաև Իրավաբանական և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դռները։ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ ներսում դասապրոցես չի ընթանում։ Ուսանողները ներսից, ճաղերի հետևից էին հետևում ակցիային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել