ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը միացան ցուցարարներին։ Ակցիայի մասնակիցները ողջունեցին իրենց միացած ուսանողներին։

ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի բակում հավաքված էին նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր փակել էին համալսարանի մուտքը։ Փակ էր նաև Իրավաբանական և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դռները։ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ ներսում դասապրոցես չի ընթանում։ Ուսանողները ներսից, ճաղերի հետևից էին հետևում ակցիային։

 Նշենք, որ ավելի վաղ ցուցարարներին միացել էին ուսանողներ նաև Հյուսիսայի համալսարանից։ Ակցիայի մասնակիցները «Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով հորդորում էին ուսանողներին միանալ իրենց պայքարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել