Tert.am-ը գրում է.

ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն միացել է Ֆրանսիայի հրապարակի մոտ այս պահին ընթացող քննարկմանը։

Երիտասարդ մասնագետները Արցախի թեմայով քննարկում էին անցկացնում, և իրենց ունկնդրող Սերժ Սարգսյանին հարցրեցին,թե ինչ կարծիք ունի նման քննարկման մասին.

«Ես շատ ուրախ եմ, որ դուք ասացիք, որ սա լինելու է ամենօրյա  ընթացակարգով և շատ ցանկալի կլինի, որ այսօր հայտարարեք, թե վաղն ինչ թեմայով քննարկում է լինելու, որպեսզի ավելի լավ պատրաստվեն և դա լինի բանավեճային։ Ես հասկանում եմ գիտելիքի մակարդակի տարբերությունը, բայց ժամանակի ամենաարդյունավետ ծախսը լինում է միայն այն ժամանակ, երբ բանավեճ ու հարցուպատասխան է լինում, թե չէ դասախոսությունը լավ բան է, բայց ավելի լավ է, որ բանավեճի տեսքով լինի»,-նշեց Սերժ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել