ArmLur.am-ը գրում է․
ArmLur.am-ի տեսախցիկը քիչ առաջ ֆիքսել է, թե ինչպես են Ազգային ժողովի դարպասները զոդում: Ըստ ամենայնի, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտավախութուն ունի, որ ցուցարարները կարող են հասնել Ազգային ժողով եւ պատրաստվում են վաղվա ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բացի այդ, այսօր երեկոյան Ազգային ժողովի ներսում՝ 334 սենյակում, պետք է տեղի ունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Իշխանական պատգամավորները քննարկելու են վաղվա նստաշրջանին առնչվող հարցերը եւ ընդդիմության դեմ գործողություններ կպլանավորեն:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1183452/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել