Tert.am-ը գրում է.

Մենք մեր վրանն էինք տեղադրել Ազատության հրապարակում և կոչ ենք արել բոլորին, որ միանան մեր արդար պահանջին։ Այսօր հավաքում ենք մեր վրանը, քանի որ կարողացանք ազգի մեջ արյունը շարժել երակներում, կարծում եմ, որ սկսվել է շարժումը:

Այս մասին Ազատության հրապարակում ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը:

«Վրանը հանելուց հետո այստեղ ենք լինելու՝ հանուն մեր արդար պահանջի։ Սա քաղաքական պահանջ չէ, այլ արդար պահանջ է։ Մենք մնալու ենք այստեղ, տեսնենք` ինչքան մարդ է հավաքվելու Ազատության հրապարակում»,- ասաց նա։

Գալեյանը նշեց, որ այսօր չեն գնալու Գլխավոր դատախազության մոտ, քանի որ Գլխավոր դատախազը խոստացել է երկուշաբթի օրը իրենց պատասխան ասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել