Hraparak.am-ը գրում է.

Այստեղ հավաքված են արժանապտիվ հայ մարդիկ։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք ոչնչի առաջ չեն կանգնելու, գնալու են մինչև վերջ։ Այստեղ հավաքված մարդիկ իրենց նպատակին հասնել ուղղակի չեն կարող։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության մարդաշատ հանրահավաքին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ժողովուրդ ջան, ես կարող եմ ավելին ասել։ Մենք արդեն հաղթել ենք, դուք մի հատ ուղղակի նայեք՝ ինչքան ոստիկան են բերել։ Սակայն մի բան էլ կարող եմ ասել։ Այս հրապարակը հիմա ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները։ Ինքը փաստորեն իր սեփական կաշվի համար ավելի շատ է անհանգստանում, քան մեր անվտանգության։ Տեսեք, թե ինչքան է վախեցած Փաշինյանը։ Նորից եմ ասում՝ մենք արդեն հաղթել ենք, որովհետև խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ մեր քաղաքացիները մեզ մոտենում էին ու ոգևորում։ Խաղաղ անհնազանդության ժամանակ հարսանիքի մասնակիցները խցանման մեջ էին մնացել։ Մոտեցան մեզ, ասացին՝ ոչինչ, լավ եք անում, մենք կդիմանանք, մեր ապագայի համար եք անում»,- նշեց Մամիջանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել