Tert.am-ը գրում է.

Ընդդիմության՝ Հայաստանի 4 բնակավայրից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկած երթերը՝  Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով, հասնում է Երեւանի մատույցներ:

Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երթով կհասնեն Երևանի Ֆրանսիայի հարապարակ, որտեղ էլ 16:00-ին նախատեսված է ընդդիմության մեծ հանրահավաքը։

Ֆրանսիայի հրապարակում վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր ուժերը միավորվելու են՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները, «Հայաստան» դաշինքնն ու ՀՅԴ ներկայացուցիչները։

Երթին արդեն միացել է ՀՀ 2–րդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը։

Մեծ հանրահավաքին ընդառաջ հայտարարություններ են տարածել Գլխավոր Դատախազությունը,  Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, ապրիլի 29–ին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․«ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշանելու հետևյալը։

Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է։ Իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել