Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են ապրիլի 29-ին ոստիկանության կենտրոնական  բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Մաշտոցի պողոտայում գործող «Ածուխ» ռեստորանի մոտ ծեծի են ենթարկել իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնող պետական կառույցի աշխատակիցներին: Նույն օրը՝ ժամը 16:00 –ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները  «Ածուխ»  ռեստորանի մոտից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 28-ամյա Հարություն Կ.-ին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Անդորր»  հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, 24-ամյա Հայկ Տ.-ին, ով աշխատում է «Ֆայտոն»  ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր,  26-այա Արմեն Դ.-ին, ով աշխատում է  «Ածուխ»  ռեստորանում՝ որպես խոհարար, 30-ամյա Լևոն Դ.-ին,  27-ամյա Ստեփան Մ.-ին, ով  «Ածուխ» ՍՊԸ-ի տնօրենն է և ոստիկանություն են հրավիրել 41-ամյա Վարդգես Ղ.-ին, 35-ամյա Աշոտ Մ.-ին, 30-ամյա Գրիգոր Խ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում «Ածուխ» ռեստորանի դիմաց Ստեփան Մ.-ն և վերջինիս հայրը՝ Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Մ.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային  ծառայության աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել են վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել ՊԵԿ 3-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 29-ամյա  Հայկ Մ.-ին, պատճառելով՝ մարմնական վնասվածք:  Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հայկ Մ.-ին  և Աշոտ Մ.-ին . հայտնաբերելու ուղղությամբ:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդգես Ղ.-ն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի պետի տեղակալ, Աշոտ Մ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ: Գրիգոր Խ.-ն աշխատում է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀՀՏՎ թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել