News.am-ը գրում է.

Այս իշխանությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար նվեր է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ավելի վատ վիճարկներում եղել ենք եւ կարողացել ենք, ստացվել է մեզ մոտ, անհնարին չէ։ 1992 թվականին ի՞նչ վիճակում էինք, թշնամին հասել էր Թարթառ գետ, Արցախի ցամաքային ճանապարհ չունեինք, ծայրահեղ վատ վիճակում էինք։ Արցախում կար իշխանություն, որը որոշեց ստեղծել Պաշտպանության կոմիտե, գնաց իր հայրենիքը պաշտպանելու։ Այդ օրվա Հայաստանի Գերագույն խորհուրդը կարեւոր որոշում ընդունեց, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Համախմբեցինք մեր ժողովրդին, պաշտպանեցինք մեր հայրենիքը։ Ալիեւի երեկվա ասուլիսը լսեցի՞ք, արդեն անհանգիստ են, որ կարող են Նիկոլին կորցնել, որովհետեւ իրենց այսպիսի նվեր էլ որտեղի՞ց լինի»,- նշեց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանություններն ավելի շատ մտածում են Երեւանի քաղաքապետի ընտրության մասին, քան երկրի անվտանգության. «Մի քանի միլիարդ պետական բյուջեից, վարկային գումարներից հատկացրել են Երեւանում վերելակների վերանորոգման, զբոսայգիներ, ճեմուղիներ կառուցելու համար, որովհետեւ պատրաստվում են Երեւանի քաղաքապետի ընտրությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել