Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 30-ին Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են տարբեր ոլորտերում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ միասնական օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համահայկական ու միջազգային ջանքերի համախմբումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել