Hraparak.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան»։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Նա նշեց. «Բոլոր հանցագործները պետք է դատվեն։ Բայց ես մտածում եմ, որ այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ, կարող է իր թուրք եղբայրներին կանչել օգնության կամ էլ կարող է զորքը հանել մեր դեմ եւ քաղաքացիական պատերազմի դրդել։ Իմ Լաոն չկա, մյուսների լաոներն էլ են գնացել, ժողովուրդ, արթնացեք, բոլորդ եկեք պայքարի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավել որպես մեղադրյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել