Lurer.com-ը գրում է.

ՌԴ իշխանությունները մայիսի 16-ից կչեղարկեն երկիր մուտք գործելու սահմանափակումները Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների համար, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիների սահմանափակումներն՝ այդ երկրներ մուտք գործելու համար: Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

«Բացի այդ, օպերատիվ շտաբը որոշում է կայացրել մայիսի 16-ից վերացնել ՌԴ քաղաքացիների մուտքի սահմանափակումները Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանարպետություններ»:

Որոշում է կայացվել նաեւ միջազգային ավիաչվերթների համար բացել Անադիր, Բլագովեշչենսկ, Բրատսկ, Կուրգան, Մագաս, Օստաֆյեւո, Պետրոզավոդսկ, Սարանսկ, Սիմֆերապոլ, Ուլյանովսկ, Յարոսլավլ օդանավակայանները:

«Բացի այդ, Ռուսաստանը մայիսի 16-ից կչեղարկի սահմանափակումները դեպի Էկվադոր կանոնավոր եւ չարտերային չվերթներ իրականացնելու համար»,- հայտնել են օպերատիվ շտաբից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել